«Մոլդովայի նախագահական ընտրություններն արդար և ժողովրդավարական չեն եղել», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պնդելով, թե անհնար է արդյունքները մաքուր համարել։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանում գտնվող Մոլդովայի քաղաքացիներին «իրենց ձայնն օգտագործելու հնարավարություն չի տրվել», սակայն, եվրոպական երկրներում գտնվողները նման հնարավարություն ունեցել են։
Կրեմլի խոսնակը պնդում է, թե ընտրությունների երկրորդ փուլում հաղթած Մայա Սանդուն Մոլդովայի նախագահը չէ։
Եվրոպամետ Մայա Սանդուն ավելի քան 55 տոկոս ձայն է հավաքել առաջ անցնելով սոցիալիստ, ռուսամետ Ալեքսանդր Ստոյանոգլոյից։
Սանդուի մրցակից Ստոյանոգլոյին երկրի ներսում ձայն էր տվել մոլդովացիների շուրջ 52 տոկոսը, սակայն նա պարտվեց, երբ սկսեցին հաշվել արտասահմանում ստացված աննախադեպ թվով՝ 325 հազար ձայները։ Սփյուռքի գերակշիռ հատվածը՝ 80 տոկոսը, ընտրել է 52-ամյա Մայա Սանդուին, ով խոստանում է Մոլդովան տանել եվրաինտեգրման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սա ապացույց է, որ ռուսական միջամտությունը ձախողվել է». Բայդենը՝ Մայա Սանդուի վերընտրման մասին