Մոլդովայի իշխանություններն ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին ընտրողներին կոչ են անում անտեսել գործող նախագահ Մայա Սանդուի օգտին քվեարկելու համար գումար խոստացող «ֆեյք հաղորդագրությունների և զանգերի զանգվածային գրոհը»:
Ըստ իշխանությունների, ընտրողները զանգվածաբար էլեկտրոնային փոստով նամակներ են ստանում, որոնք հորդորում են փողի դիմաց քվեարկել եվրոպամետ Սանդուի օգտին: Քաղաքացիներին նաև զանգահարում են՝ խոստանալով 1500 լեյ (մոտ 84 դոլար) Սանդուի օգտին տրվելիք քվեի համար: Երեկ մի քանի ժամում հազարավոր նման դեպքեր են գրանցվել, հաղորդում են իրավապահները:
Ոստիկանությունը հայտարարել է, որ բացահայտել է հեռախոսահամարն ու երկիրը, որտեղից կատարվում են զանգերը, և զբաղվում է էլեկտրոնային փոստով նամակների ծագման վայրը պարզելով:
Այդ փաստերի մասին իրավապահներին իրազեկել է և դրանք դատապարտել է հենց Սանդուի կուսակցությունը:
Մոլդովայում ընտրությունների երկրորդ փուլը վաղն է, դրանում մրցակցում են Սանդուն և ռուսամետ համարվող թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թեժ ընտրապայքար Մոլդովայում՝ սահմանափակ լիազորություններով նախագահի պաշտոնի համար«Խորացող անորոշություն»՝ Մոլդովայում ընտրություններից և հանրաքվեից հետոՄոլդովայում, ըստ իրավապահների, պրոռուսական ուժերը հետընտրական անկարգություններ են նախապատրաստում