Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։
Այսօր երեկոյան սպասվում է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Սա Մոդիի առաջին այցն է Մոսկվա՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր։ Վերջին անգամ Մոդին Ռուսաստան՝ Վլադիվոստոկ էր այցելել 2019 թվականին։
Հուլիսի 8-9-ը Հնդկաստանի վարչապետը գտնվելու է Մոսկվայում, այնուհետև այցելելու է Ավստրիա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկաստանի վարչապետն այսօր կայցելի Մոսկվա, կհանդիպի Պուտինի հետ