Նարենդրա Մոդին այսօր պաշտոնապես ընտրվել է Հնդկաստանի վարչապետ և այդպիսով պատմական երրորդ անընդմեջ ժամկետում կաշխատի որպես կառավարության ղեկավար:
«Վարչապետի պաշտոնում ես առաջարկում եմ Նարենդրա Մոդիի անունը Բհարաթիա Ջանատա կուսակցության, Ազգային դեմոկրատական դաշինքի և Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարի անունից»,- հայտարարել է պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը:
Բհավաթիա Ջանաթա կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում վաստակել է 543 տեղանոց խորհրդարանում 240 մանդատ: Կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կապահովեր, եթե ստանար 272 մանդատ:
Վաղը Մոդին կհանդիպի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ և կներկայացնի նոր կառավարություն ձևավորելու իր հայցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոդին պատրաստվում է 3-րդ անգամ ստանձնել Հնդկաստանի վարչապետի պաշտոնը, կառավարություն կազմել