Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 26-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինա իր այցը:
Հնդկաստանի վարչապետը օգոստոսի 23-ին այցելել է Կիև և նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել, որ «ոչ մի խնդիր չպետք է լուծվի մարտի դաշտում»։
Բայդենին տեղեկացնելով իր ուղևորության մասին՝ Մոդին «կրկնել է Հնդկաստանի հետևողական դիրքորոշումը երկխոսության և դիվանագիտության օգտին և լիակատար աջակցություն է հայտնել խաղաղության և կայունության վաղ վերադարձին», ասվում է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է «ցանկացած այլ երկրի, որը ցանկանում է օգնել» Զելենսկիին արդար խաղաղության հասնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նարենդրա Մոդին Կիևին ու Մոսկվային կոչ է անում բանակցություններ սկսել