Մոդին պատրաստվում է 3-րդ անգամ ստանձնել Հնդկաստանի վարչապետի պաշտոնը, կառավարություն կազմել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, 4-ը հունիսի, 2024թ.

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նոր կառավարություն ձևավորելու համար հունսի 5-ին հրաժարական է ներկայացրել Հնդկաստանի նախագահին, առաջարկել է արձակել խորհրդարանի ստորին պալատը։

Ակնկալվում է, որ օրենքով նախատեսված քայլերից հետո՝ հունիսի 8-ին երդմնակալության արարողությամբ արդեն երրորդ ժամկետով նա կրկին կստանձնի վարչապետի պաշտոնը։

543 տեղանոց խորհրդարանում Մոդիի դաշինքը ընտրությունների արդյունքում 293 տեղ ունի, ինչը բավարար է կառավարություն կազմելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկաստանի վարչապետի դաշինքը հաղթում է խորհրդարանական ընտրություններում