Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը:
Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա, նա ևս մասնակցելու է «3+3» ձևաչափով հանդիպմանը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը նույնպես հաստատվել է։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Թբիլիսին շարունակում է բոյկոտել այս հավաքը՝ Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» ձևաչափով հանդիպմանը