Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նոր արտգործնախարար Անդրեյ Սիբիգային պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում», - X-ում գրել է Հայաստանի արտգործնախարարը։

Անդրեյ Սիբիգան այդ պաշտոնում փոխարինեց Դմիտրի Կուլեբային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անդրեյ Սիբիգան՝ Ուկրաինայի նոր արտգործնախարար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերագույն ռադայի հաստատմանն են ներկայացվել Ուկրաինայի 8 նախարարների թեկնածուների անունները