Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի փոխվարչապետ և ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի, գործընկերների հետ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: