Միրզոյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց Բաքվի կեղծ դատավարությունների, խաղաղության հեռանկարի մասին

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում, 24-ը փետրվարի, 2025թ.

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում, 24-ը փետրվարի, 2025թ.

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր ՄԱԿ-ի ամբիոնից առաջին անգամ միջազգային ատյանում հրապարակային անդրադարձել է Բաքվում ընթացող դատավարությանը: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշատակել է Ադրբեջանում պահվող պաշտոնապես հաստատված բոլոր գերիներին:

«Հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները», - հայտարարել է Միրզոյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյանը Ադրբեջանում հայերի դեմ դատավարությունները կեղծ է անվանել

Այժմ ընթացող երկու դատական գործերով անցնում են 16 հայեր՝ այդ թվում Արցախի երեք նախկին նախագահները, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը շուրջ մեկ շաբաթ է հացադուլ է անում՝ բարձրաձայնելով իր նկատմամբ ճնշումների ու ապօրինությունների մասին: Բաքուն հայերին ծանրագույն մեղադրանքներ է առաջադրել՝ ցեղասպանությունից մինչև ահաբեկչություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միջազգային ատյաններում չեն ստորագրի Բաքվում խոշտանգումներով կորզած ցուցմունքների տակ․ Արա ՂազարյանԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների դատավարությունըՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԲաքվում հայերի դատավարություններում տեսնում ենք դատաստանի գործընթաց, ոչ արդարադատություն. Սահակյան

Արցախի ղեկավարությանը Բաքվում դատելուն հայաստանյան հարցազրույցում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով հետախուզության տեղեկությունները, որ ադրբեջանցիներն արգելված հոգեմետ միջոցներով կարող են ցուցմունքներ կորզել հայերից՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն հերքում է հայերի նկատմամբ հոգեներգործուն միջոցներ կիրառելու Փաշինյանի հայտարարությունըԱլեն Սիմոնյանը կարծում է, որ Բաքուն փորձում է այնտեղ գտնվող հայերից ցուցմունքների միջոցով առևտրի հիմքեր ստեղծելԲաքվում պահվող հայերի նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որ ցուցմունքներ կորզեն. Փաշինյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ում այսօրվա ելույթում նաև խաղաղության հեռանկարին է անդրադարձել՝ նորից խոսելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին.

«Մեր արևելյան հարևանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, ի թիվս այլոց, վերահաստատել էր, որ Հայկական և Ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետությունների վարչական սահմանները դարձել էին անկախ հանրապետությունների միջազգային սահմաններ»:

Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ հայկական կողմը Բաքվին առաջարկներ է ուղարկել թե՛ խաղաղության պայմանագրի և թե՛ ճանապարհների բացման ու սպառազինությունների փոխադարձ վերահսկման վերաբերյալ: Դատելով, սակայն, հայաստանցի պաշտոնյաների հայտարարություններից՝ ամիսներ շարունակ Ադրբեջանը չի արձագանքում:

«Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը և քաղաքական կամքի դրսևորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված դրույթներից են միջազգային դատական ատյաններից հայցերի հետքաշումն ու երրորդ երկրների ուժերի բացառումը սահմաններին: Բայց Ադրբեջանը զուգահեռ նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախապայման է դրել: Իսկ երկաթուղին փոխադարձաբար միմյանց տարածքով գործարկելու Երևանի առաջարկը Բաքուն որակել է գործնական նշանակություն չունեցող:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանից հերքում են, թե «Զանգեզուրի միջանցքն» ու Սահմանադրությունը պայմանագրի «2 չհամաձայնեցված կետերն են» ԵՄ առաքելությունն օգտակար գործիք է Հարավային Կովկասի կայունության առումով. ՌիտերԱպաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկները Բաքուն որակել է «գործնական նշանակություն չունեցող». Երևանից արձագանքում են