Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգռված գործընկերների արժեքահեն մոտեցումների նշանակությունը::
Միրզոյանն ու Բորելը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Ընդգծվել է ուժի կիրառման միջոցով խնդիրների կարգավորման գործելակերպի համընդհանուր բացասական հետևանքները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգման անհրաժեշտությունը:
Նրանք քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդման, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներինԴուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը Խորվաթիայում գտնվող ԱԳ նախարարը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ անդրադարձել էր ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին։