ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ վաղը Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը: Տեղեկությունը հաստատում են և՛ Երևանը, և՛ Բաքուն:
Անցած շաբաթ Վաշինգտոնը հայ - ադրբեջանական բանակցություն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել։ ԱՄՆ հայտարարությանը նախորդել էին մեկ շաբաթվա մեջ Բլինքենի հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Վերջին անգամ արտգործնախարարները բանակցել են ամերիկյան հարթակում՝ հուլիսի սկզբին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության․ Բլինքեն