Միրզոյանի և Ֆիդանի միջև հեռախոսազրույց է կայացել

Armenia/Turkey - Ararat Mirzoyan and Hakan Fidan, Foreign Ministers of Armenia and Turkey, phone talk, Yerevan - Ankara,31Dec,2024

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:

Նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր, հաղորդում է Հայաստան արտաքին քաղաքականության գերատեսչության լրատվականը՝ առանց մանրամասնելու:

Մոտ տասն օր առաջ Հայաստանի արտգործնախարարը ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանն իր ելույթում հայտարարեց, որ Երևանն ու Անկարան համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանն ու Անկարան համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները․ ՄիրզոյանԱրարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Հաքան Ֆիդանի հետ հանդիպումիցՀայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպում են ունեցելՄիրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը