Հայաստանի արտգործնախարարը փակագծեր է բացում՝ կա ընկալում՝ որտեղից պետք է շարունակվի հայ - ադրբեջանական սահմանազատումը, անգամ, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ անկլավ-էքսկլավներից չեն շարունակի: Անձամբ Արարատ Միրզոյանի կարծիքն այն է, որ երկու երկրները պատրաստ չեն այս պահին այդ հարցը քննարկել, վկայակոչում էր իրավական խնդիրները։
«Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ սահմանազատումը կարո՞ղ է շարունակվել Հայաստանի օկուպացված տարածքներից։ Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ «ինչը մերն է, մերն է», առաջին փուլում Հայաստանը չստացավ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնող որևէ տարածք։
Կողմերը հաստատել են՝ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումն այս ամիս կկայանա, իսկ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պետք է որոշեն սահմանազատվող հատվածների հերթականությունը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյան. Բաքուն փորձում է էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել, Երևանը չի գնալու այդ ճանապարհով Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին. Ալիև«Մեթոդը և աշխարհագրորեն տեղը, որտեղից ընկալում կա երկուստեք՝ շարունակել աշխատանքները, մի փոքր այլ են և պակաս ռիսկային: Անկլավներից եք հարցնում, ես ասում եմ այդպիսի պայմանավորվածություն չկա: Ճիշտ հակառակը՝ ընդհանուր առմամբ կա ընկալում՝ բոլոր հարցերը, այդ թվում և այդ, տարբեր հեռանկարներ մտքում ունենալով՝ քննարկել ավելի ուշ փուլերում», - «Ազատության» հարցին արձագանքեց Միրզոյանը:
«Իսկ այն տարածքներից հնարավո՞ր է շարունակվեն, որտեղ Հայաստանի օկուպացված տարածքներ կան», - այս հարցին էլ նախարարը պատասխանեց. - «Գիտե՞ք, ես այս փուլում, ի շահ սահմանազատման գործընթացի և ի շահ աստիճանական կայունացման, ավելի պակաս պոտենցիալ հակասությունների բերող կամ սրող տեղից կշարունակեի սահմանազատումը: Բայց, կրկին, սա սահմանազատման հանձնաժողովների որոշելիքն է»:
«Ձեռք բերված սպառազինությունները, բնականաբար, հետ ուղարկել չենք պատրաստվում»
Ալիևի երեկվա սպառնալից հայտարարություններն այսօրվա ասուլիսի հիմնական թեմաներից էին։ Խզել զենքի պայմանագրերը, վերադարձնել արդեն գնած զինամթերքը՝ Ալիևի պահանջն է։ Հայաստանն ինչպես ձեռք է բերել, այնպես էլ շարունակելու է ձեռք բերել սպառազինություններ, արձագանքեց Հայաստանի արտգործնախարարը։
«Մենք ձեռք ենք բերել սպառազինություններ միայն պաշտպանական նպատակներով և մեր բանակի արդիականացման և բարեփոխումների համատեքստում: Ձեռք բերված սպառազինությունները, բնականաբար, հետ ուղարկել չենք պատրաստվում», - ասաց Միրզոյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևը պահանջում է զինաթափել «ֆաշիստական Հայաստանին»Երկկողմ հանդիպումների օրակարգում «Արևմտյան Ադրբեջանի» հարց չկա
Ալիևը ցանկալի էր համարել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչներ - Փաշինյան հանդիպումը, իսկ նրանց վերադարձի թեզը պաշտոնական Բաքուն առաջին անգամ չի զարգացնում։ Միրզոյանը պնդեց՝ երկկողմ հանդիպումների օրակարգում նման հարց չկա։
«Ադրբեջանից շարունակում ենք ստանալ ապացույցներ, որ «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ», - Ալիևի հայտարարություններին արձագանքելով ասաց Միրզոյանը, հիմնավորելով՝ այո, Սովետմիության տարիներին Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, նրա խոսքով՝ այստեղից մեծամասամբ հեռացել են քաղաքակիրթ:
«Բռնի տեղահանության ժամանակ այսպիսի բան պատկերացնել հնարավոր չի, պատկերացնում ե՞ք՝ հարյուր ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, 12 հազար, եթե ճիշտ եմ հիշում թիվը, ընտանիքից ավել կրողացել են փոխանակել բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ, 160 հազարից ավելի մարդ՝ ադրբեջանցի, ովքեր հեռացել են Հայաստանից, ստացել են Հայաստանի կառավարությունից փոխհատուցում, հետևաբար և այստեղ իրավունքներն էլ են սպառված: Մենք կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար, եթե Լեռնային Ղարաբաղն էլ հետը հաշվենք, հայերի, և հիշել նրանց ճակատագիրը՝ հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը, մյուս հալածանքները»:
«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի, Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև», - Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքին ի պատասխան՝ արտգործնախարար Միրզոյանը հայտարարեց՝ Հայաստանի համար շահեկան է լինել կամուրջ, ոչ թե պատնեշ:
«Մեզ համար և՛ այդ եզրույթն է անընդունելի, և՛ այն կոնցեպտը մեծ հաշվով, որը դրվում է այդ եզրույթի տակ», - ընդգծեց նախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի». ԱլիևԵրևանն Ալիևի այս ռազմատենչ հայտարարությունների ֆոնին շարունակո՞ւմ է ակնկալել արձագանք Հայաստան - Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով առաջարկին։ Դեմ առ դեմ հանդիպումներում նախնական արձագանքը, ըստ Միրզոյանի, դրական էր, բայց պաշտոնական պատասխան չունեն:
«Պետք է ասեմ, որ առաջակը, որը մենք արել ենք, վերաբերում է, իհարկե, առաջին փուլում, և սրա մասին էառաջարկը, Հայաստանի հարավով անցնող երկաթուղին՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի և այնուհետև էլի Ադրբեջան անցնող երկաթուղու ապաշրջափակմանը և բեռների տարանցմանը, և այստեղ մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ», - ասաց արտգործնախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԺ նախագահ. «Մենք խոսում էինք Արցախի մասին, իրենք խոսում են «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին՝ քաղաքական հռետորաբանություն է»Միրզոյանը կարծում է՝ Բրյուսելը դիտորդների տեղակայման ժամկետը կերկարաձգի
Քանի դեռ խաղաղության պայմանագիրը փաստ չէ, Հայաստանի գլխավոր դիվանագետն էսկալացիայի հնարավորություն է տեսնում, Ադրբեջանի հռետորաբանության պայմաններում կարևորում Եվրամիության դիտորդների ներկայության պահպանումը Հայաստանի սահմաններին։ Կարծում է՝ Բրյուսելը նրանց տեղակայման ժամկետը կերկարաձգի։
«Եվ նաև այդ էսկալացիայի հավանականության համար է, որ, կամ կանխելու համար է, որ գոյություն ունեն Եվրոպական միության քաղաքացիական դիտորդները», - նշեց Միրզոյանը:
Նախարարը կարծում է՝ Բաքուն չի ուզում կնքել պայմանագիր, միաժամանակ Ադրբեջանի հետ աշխատելու կարևորությունից էր խոսում։
Խաղաղության պայմանագրի հայկական առաջարկները մոտ 60 օր առաջ են փոխանցվել Բաքվին, դեռ՝ անարձագանք։ 17 կետերից 15-ը համաձայնեցված է, 2-ի շուրջ են քննարկումները։
«Մեկը մենք ենք, և մյուս կողմը, որը, ասենք , չի ուզում խաղաղություն, ասենք թե հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով, «քո գործողությունները», - ինչպես ասում է հայտնի անեկդոտում: Հիմա, վերցնել էդ նույն ձև հակադարձել՝ իմանալով, որ եթե այդ պատմությունը շատ զարգացավ, դու շահեկան վիճակում, մեղմ ասած, չես հայտնվելու, կամ գուցե հենց այդպես էլ մտածած է շատ ավելի խոշոր շնաձկների կողմից, որ դու այդ խայծը կուլ տաս, և հետո իրենք քեզ կուլ տան: Գուցե պետք չի՞ տենց ռեֆլեքսիվ միանգամից գնալ այդ ուղղությամբ: Եվ ոչ էլ պետք է հանձնվել: Եվ հետևաբար՝ պետք է շարունակել աշխատել, ջանքեր գործադրել», - վստահեցրեց Հայաստանի արտգործնախարարը:
Գյումրիում ռուսական բազայի մասին պայմանագրի փոփոխության հարց այս պահին օրակարգում չկա
Ռուսաստանի հետ հարաբերություններին անդրադառնալիս Միրզոյանը հայտնեց՝ Գյումրիում ռուսական բազայի մասին պայմանագրի փոփոխության հարց այս պահին օրակարգում չկա։ Իսկ ռուս սահմանապահները կհեռանա՞ն հայ - թուրքական սահմանից, այս տարվանից հայ - իրանական սահմանը միայն Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո է:
«Եթե Հայաստանի ու Թուրքիայի միջև լինի գործող բաց սահման, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինի այդ նույն վստահությունը, ապա մենք կարող ենք քննարկել և դիտարկել այդ հարցը ևս», - ասաց նախարարը:
Թուրքական կողմը Հայաստան - Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան - Ադրբեջան կարգավորման հետ
Ինչ վերաբերում է հայ - թուրքական հարաբերություններին. կարգավորման գործընթաց սկսած Երևանը ու Անկարան սահմանը բացելու ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն պարբերաբար են հայտնում, բայց գործնականում որևէ արդյունք չկա։
«Թուրքական կողմը Հայաստան - Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան - Ադրբեջան կարգավորման հետ», - նշեց Արարատ Միրզոյանը: