Ազգային ժողովում այսօր երեկոյան նախատեսված է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ «Ազատության»-ը իշխանական մի քանի պատգամավոր հաստատեցին միայն հանդիպման փաստը։
«Հայտարարված օրակարգ չկա»,- կարճ նշեց պատգամավորներից մեկը։
Հանդիպումը նախատեսված է երեկոյան 18:00-ին։
Այս պահին արտաքին քաղաքական գերատեսչության շենքի դիմաց հավաքվել են վարչապետի հրաժարականը պահանջող շարժման մասնակիցները։ Նրանք պահանջում են հանդիպում ԱԳՆ ներկայացուցիչների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարված իրավիճակ՝ ԱԳՆ շենքի մոտ. կան տասնյակ բերման ենթարկվածներ