Երևանն ու Բրյուսելը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

ՊՆ-ից հայտնում են, որ Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպմանը նախարար Պապիկյանը ներկայացրել է հայաստանյան զինված ուժերում բարեփոխումների ընթացքը և նպատակները։

Քննարկվել են նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Պապիկյանն այսօր է մեկնել Բրյուսել։