«Միլթոն» փոթորիկի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ավելի քան 2,5 միլիոն մարդ մնացել է առանց հոսանքի

Ֆլորիդան «Միլթոն» փոթորիկից հետո, 9-ը հոկտեմբերի, 2024թ․

Առնվազն 15 մարդ է զոհվել «Միլթոն» փոթորիկի հետևանքով, որը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսին։

Նահանգապետի փոխանցմամբ, գրեթե 1000 մարդ է փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: PowerOutage.us-ի տվյալները ցույց են տալիս, որ Ֆլորիդայի մոտ երկուսուկես միլիոն բնակիչներ դեռևս առանց էլեկտրականության և ջրամատակարարման են:

Տեղական իշխանությունները դեռ չեն հաղորդել վնասի չափը: Ըստ վերլուծաբանների, «Միլթոն»-ի հետևանքները կարող են արժենալ ապահովագրական ընկերություններին մոտ 100 միլիարդ դոլար: Ֆլորիդայի պաշտոնյաները տուժած շրջանների բնակիչներին կոչ են անում զգոն լինել՝ զգուշացնելով ապահովագրության և վերանորոգման խարդախությունների մասին:

Սպիտակ տունը կառավարության աջակցություն է խոստացել, սակայն գումարի չափը չի նշվում, քանի որ հասցված վնասի մասին ստույգ տվյալներ դեռ չկան։

«Միլթոն»-ը Ֆլորիդայում այս տարի պատուհասած երրորդ փոթորիկն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆլորիդայում «Միլթոն» փոթորիկը թեև թուլանում է, բայց դեռ մահացու վտանգավոր է