Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ Միրզոյանը կմասնակցի վեհաժողովի նիստին

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդներում։

Փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին, փոխանցում են նախարարությունից։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։

  • Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց այս դատարանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։
  • Երևանն, իր հերթին, հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով՝ ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վստահ ենք, որ Հռոմի ստատուտն այլ մեխանիզմների հետ միասին հետագա էսկալացիան ու վայրագությունները կանխելու ներուժ ունի. Միրզոյան