CrowdStrike հակավիրուսային ծրագրի թարմացման պատճառով հուլիսի 19-ին Microsoft-ի համակարգերի գլոբալ խափանումն ազդել է շուրջ 8.5 միլիոն սարքի վրա: Սա բոլոր Windows համակարգիչների 1 տոկոսից քիչ է, ասվում է կորպորացիայի հայտարարության մեջ:
«Ծրագրային ապահովման թարմացումները ժամանակ առ ժամանակ կարող են խնդիրներ առաջացնել, ինչպես CrowdStrike-ի հետ կապված միջադեպերը», - պարզաբանվում է հաղորդագրության մեջ:
Հուլիսի 19-ին ամբողջ աշխարհում ավիաընկերությունները չեղարկել էին հազարավոր չվերթներ։ Ավիափոխադրումները վերսկսվեցին հուլիսի 20-ից։ Խափանումը խաթարել էր բանկերի, լրատվամիջոցների և այլ բիզնեսների գործունեությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեղարկված թռիչքներ, ընդհատված եթերներ, բանկային ծառայությունների պարալիզացում՝ աշխարհի տարբեր կետերում