ԱՄՆ-ը, Մեծ Յոթնյակի անդամ մյուս երկրները, Եվրամիությունը և Մերձավոր Արևելքի առաջատար երկրները՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը կոչ են արել անհապաղ հրադադար հաստատել Իսրայելի և Լիբանանի սահմանին և բանակցությունների համար պայմաններ ստեղծել՝ հակամարտության դիվանագիտական լուծման համար։
Համատեղ հայտարարությունը հրապարակված է Սպիտակ տան կայքում։
Լիբանանում և Իսրայելի հյուսիսում լարվածությունը կտրուկ սրվել է վերջին օրերին։
Իսրայելական զինուժը լայնածավալ հարձակումների է ենթարկում Լիբանանի հարավային շրջանները՝ պնդելով, որ թիրախը իրանամետ «Հեզբոլա» արմատական խմբավորումն է (ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված)։
Լիբանանում զոհերի թիվը մի քանի օրում անցել է 600-ը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ երկուշաբթի օրվանից 90 հազար լիբանանցիներ լքել են իրենց տները: «Հեզբոլան»-ն իր հերթին հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, այդ թվում՝ խիտ բնակեցված տարածքներին երկրի հյուսիսում և կենտրոնական հատվածում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանի վարչապետը հնարավոր է համարում Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև հրադադարը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանին Իսրայելի մահաբեր հարվածները նոր պատերազմի սկիզբն են նշանավորում