Մեծ Բրիտանիան 225 միլիոն ֆունտ ստեռլինգի (286 միլիոն դոլար) նոր ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային հաջորդ տարվա համար՝ ներառյալ անօդաչու սարքեր, նավեր և հակաօդային պաշտպանության համակարգեր: Այս մասին հայտարարվեց այսօր՝ չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի Կիև այցելությունից հետո։
Հիլին երեկ հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ և խոստացել ուժեղացնել բրիտանական աջակցությունն Ուկրաինային 2025 թվականին։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Կիևին Միացյալ Թագավորության աջակցությունը «երկաթյա» է անվանել և խոստացել, որ Բրիտանիան միշտ «ուս ուսի» կկանգնի Ուկրաինայի հետ, որպեսզի Պուտինը չկարողանա հաղթել»: