Իտալիայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում այսօր անցկացվում են վերջին հանդիպումները, որին մասնակցում են աշխարհի տնտեսապես գերզարգացած, ժողովրդավարական երկրների առաջնորդներ, ինչպես նաև տարբեր քննարկումներին, հանդիպումներին մասնակցելու նպատակով հրավիրված մի շարք երկրների ղեկավարներ։
Նախօրեին այստեղ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին։
Երկրորդ օրվա հանդիպման մեկնարկից առաջ «Մեծ յոթնյակի» առաջնորդները շնորհավորեցին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ծննդյան օրվա կապակցությամբ։
Այսօրվա քննարկումների հիմնական մասը վերաբերելու է Չինաստանին, իսկ մինչ այդ արհեստական բանականության թեմայով խոսելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
Երկօրյա գագաթնաժողովն ավարտվելու է ուրբաթ երեկոյան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ G7-ի երկրները համաձայնության են եկել Ուկրաինային 50 միլիարդ դոլար հատկացնելու շուրջ