Facebook-ի սեփականատեր Meta-ն փակել է իր հարթակները ռուսական պետական մի շարք լրատվամիջոցների և մասնավորապես Russia Today-ի համար՝ պնդելով, որ լրատվամիջոցները խաբուսիկ մարտավարություն են կիրառել՝ առցանց գաղտնի ազդեցության գործողություններ իրականացնելու համար:
Ռուսաստանի պետական լրատվամիջոցների նկատմամբ այս արգելքը հաջորդում է տարիներ շարունակ իրականացրած սահմանափակող այլ գործողություններին։ Մասնավորապես, ավելի վաղ արգելափակվել էին գովազդի ցուցադրման ցանցերը և նվազեցվել էին դրանց հրապարակումների հասանելիությունը։
«Մանրազնին քննարկումից հետո մենք ընդլայնեցինք մեր սահմանափակումների շարունակական կիրառումը ռուսական պետական լրատվամիջոցների նկատմամբ: Օտարերկրյա միջամտության գործունեության համար RT-ն և այլ նմանատիպ կազմակերպությունների մուտքը մեր հավելվածներ այժմ արգելափակված են ամբողջ աշխարհում», - գրված է ընկերության հայտարարության մեջ:
Ըստ նույն հաղորդագրության՝ արգելքն ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը Meta կորպորացիան ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում