Սկոպյեում 2։0 պարտությունից հետո՝ Հայաստանի ազգային հավաքականը վաղը կրկին կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ՝ այս անգամ սեփական հարկի տակ։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երեք տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիան, Հայաստանը 4 միավորով երկրորդն է, երրորդը Լատվիան է՝ 3 միավորով, չորրորդը՝ Ֆարերյան կղզիները՝ 2 միավորով:
«Տրամադրվածությունը միշտ կախված է նրանից, թե մարզիչն ինչպես է տրամադրում թիմին։ Իսկ այդ տրամադրողը ես եմ։ Վաղը բավականին հետաքրքիր, կարևոր խաղ է սպասվում։ Ես կարծում եմ, որ մենք պարտք ունենք վերադարձնելու երկրպագուներին, քանի որ, իմ կարծիքով, Հյուսիսային Մակեդոնիայում այնքան էլ արժանի չէինք պարտության։ Բայց, արդեն թերթել ենք այդ էջը, վաղը ֆուտբոլիստները դուրս կգան խաղադաշտ և պետք է փորձեն տղամարդավարի ռևանշի հասնել», - վաղվա խաղին ընդառաջ այսօր հայտարարեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետրակով. «Սա իմ պարտությունն էր և ամոթը»