Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Նիժնի Նովգորոդ է ժամանել Մոսկվայից, որտեղ նախօրեին հանդիպել էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։
Այսօրվա բանակցությունների մեկնարկին Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ «մոսկովյան հանդիպումները օգտակար էին»։
Ֆիդանը Նիժնի Նովգորոդ է ժամանել BRICS դաշինքի անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքին մասնակցելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիդանը Ռուսաստանում է, հանդիպել է Շոյգուի, Նարիշկինի հետ