Մեկդարյա երդմնակալություններ. արխիվային լուսանկարներ ԱՄՆ նախագահների երդումներից

1925-ի մարտի 4-ի այս լուսանկարում երդվելու է գնում ԱՄՆ նախագահ Ջոն Քալվին Քուլիջը (առանց գլխարկի)։ Նրա երդմնակալությունն առաջինն էր, որ ռադիոյով համազգային սփռում ունեցավ։ 23 մլն ամերիկացի այդ օրը լսեց նախագահին։ 

1929-ի մարտի 4-ին Կապիտոլիումի տանիքին ու շենքի առաջ հավաքված մարդիկ հետևում են նախագահ Հերբերտ Հուվերի երդմնակալությանը։


 

1933 թվականի մարտի 4-ին երդմնակալության արարողությունից Սպիտակ տուն է վերադառնում Ֆրանկլին Դ․ Ռուզվելտը (կենտրոնում՝ գծավոր փողկապով), նրան ուղեկցում են կինը՝ Էլեանորը և որդին՝ Ջեյմսը։ Հենց նա էր ԱՄՆ այն նախագահը, որ պաշտոնավարեց աննախադեպ երկար՝ 4 ժամկետ, 1933-ից մինչև 1945-ը։

1951-ին սահմանադրական փոփոխություններ եղան, նախագահությունը 2 ժամկետով սահմանափակվեց։


 

1949թ., հունվարի 20․ նախագահ Հարրի Թրումանն է երդվում։ 

1953 թվական, հունվարի 20. Դուայթ Էյզենհաուերի երդմանակալության ժամանակ կովբոյ Մոնթի Մոնթանան զվարճացնում է հյուրերին՝ լասսոյով «բռնելով» նախագահին։ Էյզենհաուերը պաշտոնավարեց երկու ժամկետ։ 

 

Նախագահ Ջոն Քենեդու (առանց գլխարկի, առաջին մեքենայում) ավտոշարասյունը շարժվում է Փենսիլվանիայի պողոտայով 1961-ի հունվարի 20-ի երդմնակալությունից հետո։ 1963-ին Քենեդին սպանվեց։
 

ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնը 1965-ի հունվարի 20-ին երդվում է Կապիտոլիումում։ Սա նրա երկրորդ երդմնակալությունն էր։ Ջոնսոնը հաջորդեց Քենեդուն։ 

1969թ., հունվարի 20․ ԱՄՆ նոր նախագահ Ռիչարդ Նիքսոնն ընտանիքի հետ ճանապարհում է իր նախորդին՝ Ջոնսոնին։ Տարիներ անց Նիքսոնն իր կառավարման երկրորդ ժամկետում՝ 1974-ին հրաժարական տվեց Ուոթերգեյթյան սկանդալի պատճառով։

ԱՄՆ 38-րդ նախագահ Ջերալդ Ֆորդը  երդվում է Սպիտակ տանը: Երդմնակալությունը տեղի է ունեցել 1974 թվականի օգոստոսի 9-ին՝ նախագահ Նիքսոնի հրաժարականի օրը։
 

1977 թվականի հունվարի 20. Երդմնակալության շքերթի անվաչմուշկներով անդամը ձեռքով է անում նախագահ Ջիմի Քարթերին՝  նրա երդման արարողությունից հետո:

1981թ., հունվարի 20. Նախագահ Ռոնալդ Ռեյգանը և առաջին տիկին Նենսին ձեռքով ողջունում են հավաքվածներին երդմնակալության շքերթի ժամանակ: Ռեյգանը պաշտոնավարեց երկու ամբողջական ժամկետ:

Նախագահ Ջորջ Բուշը և առաջին տիկին Բարբարա Բուշը Փենսիլվանիա պողոտայում ձեռքով ողջունում են հանրությանը: 41-րդ նախագահը երդվել է 1989 թվականի հունվարի 20-ին։

Բիլ Քլինթոնը իր կնոջ՝ Հիլարիի և դստեր՝ Չելսիի կողքին երդվում է 1993 թվականի հունվարի 20-ին։ Քլինթոնը պաշտոնավարելու է երկու ժամկետ։

 

Նախագահ Ջորջ Բուշը և կինը՝ Լաուրան Կապիտոլիումի աստիճաններին՝ փոխնախագահ Դիկ Չեյնիի և նրա կնոջ՝ Լինի հետ 2001 թվականի հունվարի 20-ին՝ երդմնակալությունից հետո: Բուշը որպես նախագահ պաշտոնավարել է երկու ժամկետ: 

Բարաք Օբաման 2009 թվականի հունվարի 20-ին երդվեց որպես 44-րդ նախագահ Կապիտոլիումի Արևմտյան ճակատում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նախկին նախագահ Ջորջ Բուշը հեռանում են երդմնակալության արարողությունից: Օբաման պաշտոնավարել է երկու ամբողջական ժամկետ:

Նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցում են երդմնակալության շքերթին Փենսիլվանիայի պողոտայում 2017 թվականի հունվարի 20-ին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կանգնած են Սպիտակ տան հյուսիսային սյունասրահում 2021 թվականի հունվարի 20-ին նրա երդմնակալությունից հետո:

Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնն ու կերդվի ամերիկացիների առաջ: Իսկ այս արխիվային լուսանկարները պատմում են վերջին 100 տարում Վաշինգտոնում ԱՄՆ նախագահների երդմնակալության մասին։