Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ, հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնապես միացավ Մադրիդի «Ռեալ»-ին։
Ֆուտբոլային աստղին այսօր Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում դիմավորել են 80 հազար երկրպագուներ, որոնց ներկայությամբ ստանալով 9 համարի մարզաշապիկը՝ Մբապեն հայտարարել է․ «Երազանքս իրականացավ»։
«Ռեալ»-ում Մբապեն Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ կկազմի հարձակողական եռյակ՝ ֆուտբոլի իտալացի վետերան Կարլո Անչելոտիի ղեկավարությամբ։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը իսպանական ակումբի հետ պայմանագիր է կնքել 5 տարի ժամկետով՝ ըստ Sky Sports-ի տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով և 100 միլիոն եվրոյի չափով բոնուսով: Նոր թիմում Մբապեի դեբյուտն ակնկալվում է առաջիկա օրերին՝ «Ռեալ Վալյադոլիդի» հետ հանդիպմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մբապեն չի մասնակցի Փարիզի ամառային Օլիմպիադայի ֆուտբոլի մրցաշարին