Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր իրենց կամքով ներկայացել են դատական հերթական նիստին։
Նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստին, նրանք դատարան չէին եկել, դատարանն էլ որոշել էր այսօրվա նիստին նրանց հարկադրաբար ներկայացնել Հակակոռուպցիոն դատարան։
Այս պահին քննարկվում է դատավորին բացարկ հայտնելու հարցը, Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դատավոր Սարգիս Պետրոսյանին խնդրեց պարզաբանել, թե եղե՞լ է իշխող ուժի թիմակից, ունի՞ առնչություն այս վարույթով տուժողի ներկայացուցիչ Սարգիս Քլոյանի հետ, նրա դուստրն այժմ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:
Դատարանն ասաց, որ Անուշ Քլոյանին չի ճանաչում: ՔՊ-ի մասին Վարդևանյանի հարցին դատավոր Սարգիս Պետրոսյանը պատասխանեց․ - «Ո՞նց եք դարձել ՔՊ անդամ և «Իմ քայլը» դաշինքի անդամ, քաղաքական թիմի կողմից, թե ում, չեմ հիշում, ստացել եմ առաջարկ ու ընդգրկվել կուսակցության ցուցակում, ինչից կարճ ժամանակ անց դուրս եմ եկել ցուցակից», թե ինչու` չպարզաբանեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կգնա՞ Ռոբերտ Քոչարյանը դատարան. նրան և մյուսներին բերման ենթարկելու հանձնարարական ոստիկանապետին