Մակրոնը ֆրանսիացի ուժայինների հետ կքննարկի Իրանի շուրջ զարգացումները

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Ելիսեյան պալատում ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցություն կհրավիրի՝ Իրանի շուրջ վերջին զարգացումները քննարկելու նպատակով։

AFP գործակալության փոխանցմամբ՝ այսպես կոչված «պաշտպանական կաբինետի» նիստը հրավիրվում է ֆրանսիական իշխանությունների այն մտավախության պատճառով, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կարող են օդային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։

Նախօրեին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ավելացնում է Մերձավոր Արևելքում տեղակայված ռազմական օդանավերի քանակը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Axios. «Սպիտակ տունը քննարկում է Իրանի հետ անուղղակի բանակցությունների հնարավորությունը»Tehran Times. «Իրանի հրթիռային զինանոցը բերվել է մարտական պատրաստության վիճակի»«Եթե ​​ամերիկացիները չարիք գործեն, հզոր հակահարված կստանան»․ Իրանի գերագույն առաջնորդ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունները