Մակրոնն ընդունել է Միշել Բարնիեի հրաժարականը վարչապետի պաշտոնից

Ֆրանսիայի նախագահը Էմանյուել Մակրոնն ընդունել է Միշել Բարնիեի հրաժարականը վարչապետի պաշտոնից։ Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ Ֆրանսիայի վարչապետը և նախարարները կշարունակեն մնալ իրենց տեղերում իբրև ժամանակավոր պաշտոնակատարներ մինչև նոր կառավարության կազմավորումը։

Ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց վարչապետ Միշել Բարնյեի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկին։

Նախարարների կաբինետի հրաժարականի համար բավարար էր նվազագույնը 289 քվեն, մինչդեռ կողմ է արտահայտվել 574 պատգամավորներից 331-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի ԱԺ-ն անվստահություն հայտնեց վարչապետին