ՄԱԿ-ի ներկայացուցիչները «մտահոգիչ» են համարում իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին

Լիբանանի հարավային Զիբքին և Յաթեր սահմանամերձ գյուղերի միջև ընկած տարածքը, օգոստոսի 25, 2024թ.

Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգողի (UNSCOL) գրասենյակը և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) լիբանանա-իսրայելական սահմանին տեղի ունեցող զարգացումները որակել են «անհանգստացնող»։

Նրանք կոչ են արել բոլոր կողմերին դադարեցնել կրակը և զերծ մնալ հետագա էսկալացիայից, ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելն ու Լիբանանի հարավում գործող իրանամետ «Հեզբոլլա» խմբավորումը կիրակի գիշերը կրկին հարվածներ են հասցրել միմյանց ուղղությամբ։

«Հեզբոլլա»-ն այսօր առավոտյան հայտարարել է, որ գիշերը ավելի քան 320 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ թիրախավորելով մի շարք ռազմական դիրքեր։ Իսրայելի բանակը պնդել է, որ կանխարգելիչ հարվածներ է հասցնում խմբավորմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու «Հեզբոլլա»-ն հարվածներ են հասցրել միմյանց ուղղությամբ