Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից ջինսե տաբատ կրելու համար

Շախմատի մեծ վարպետ Մագնուս Կարլսենը հեռացել է Նյու Յորքում անցկացվող արագ և կայծակնային խաղի աշխարհի առաջնությունից այն բանից հետո, երբ ՖԻԴԵ-ի ղեկավար մարմինը ջինս կրելու համար նորվեգացուն հեռացրել է մրցաշարի մի փուլից:

Հայտարարության մեջ ՖԻԴԵ-ն նշում է, որ իր՝ հագուստի կանոնները նախատեսված են «պրոֆեսիոնալիզմ և արդարություն ապահովելու համար բոլոր մասնակիցներին»:

Կառույցը հավելել է, որ Կարլսենին տուգանել է 200 դոլարով և նրան հնարավորություն է տվել փոխվել ու ներկայանալ ճիշտ հանդերձանքով, ինչից աշխարհի առաջին համարը հրաժարվել է։

2013-ից 2023 թվականների աշխարհի չեմպիոն Կարլսենն ասել է, որ մրցափուլից առաջ հանդիպում է ունեցել և ստիպված է եղել արագ փոխել հագուստը:

«Ես հագա վերնաշապիկ, բաճկոն և, ճիշտն ասած, նույնիսկ չմտածեցի ջինսե տաբատի մասին, նույնիսկ կոշիկներս չփոխեցի»,- ասել է Կարլսենը Take Take Take-ին:

34-ամյա շախմատիստը հավելել է, որ չի բողոքարկելու որոշումը։