Մագդալենա Գրոնոն պաշտոնապես ստանձնել է տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Magdalena Grono EU Special Representative for the South Caucasus

Մագդալենա Գրոնոն նոյեմբերի 1-ից պաշտոնապես ստանձնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցչի պարտականությունները:

Մագդալենա Գրոնոն մայիսին նշանակվել էր Եվրոպայի խորհրդի ղեկավար Միշելի գլխավոր խորհրդական դիվանագիտական հարցերով։

Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը 2017-ից Էստոնացի Տոյվո Կլաարն էր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գրոնոն տարածաշրջանում ԵՄ ներկայացուցչի պաշտոնը կստանձնի նոյեմբերի 1-ից