Լուկաշենկոն ընդունել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլին, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում ընդունել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինին։

Հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահը հայտարարել է, որ պաշտոնական Մինսկը պատրաստ է համագործակցել թե' Ուկրաինայի և թե' Դոնեցկի հետ։

«Մենք վաղուց ենք համագործակցում։ Երբ Դոնեցկի մարզը Ուկրաինայի կազմում էր, մենք համագործակցում էինք։ Վերջին տասը դժվարին տարիներին ևս այդ համագործակցությունից չենք հրաժարվել», - պնդում էր Լուկաշենկոն՝ հայտարարելով, թե Մինսկի և Դոնեցկի այդ կապերը «որևէ միջազգային նորմ չեն խախտում»: