Աստանայում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանի ներկայացուցիչների բացակայությանը՝ նշելով․
«Ես այսօր առաջինը ելույթ ունենալու պատիվն ունեմ, քանի որ մեր հայ գործընկերներն այս նիստին չեն մասնակցում։ Հայաստանի բացակայությունն, ի դեպ, տարածաշրջանում առկա աշխարհքաղաքական իրադրության և ինչ-որ առումով նաև մեր կազմակերպության բնութագիրն է»։
Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Աստանայում քննարկվել են ՀԱՊԿ տարածաշրջանում իրավիճակն ու համակարգի հետագա զարգացումըԴռները բաց են ՀԱՊԿ Հայաստանի վերադարձի համար․ ԶախարովաՈւշակով․ «ՀԱՊԿ վերադարձի դռները Հայաստանի համար բաց են»Ուշակով․ «Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ առաջիկա հավաքին»Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ կոմիտեի նիստին