Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր առավոտյան ժամանել է Սանկտ Պետերբուրգ։ Բելառուսական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր նախատեսված են Լուկաշենկոյի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ են նախատեսված տարբեր ձևաչափերով», - հաղորդում է Բելառուսի պաշտոնական Belta լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ պատրաստվում է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ ծավալվող զարգացումները։