Լուկաշենկոն ներում է շնորհել ցույցերի հետ կապված 30 դատապարտյալի

Լուկաշենկոն համաներում է շնորհել 30 դատապարտյալների, որոնք մեղադրվում են «բողոքի ցույցերի հետ կապված հանցագործությունների համար»։

«Այս որոշումը մարդասիրական ժեստ է. նրանք հնարավորություն կունենան վերադառնալ բնականոն կյանքին, իրենց ընտանիքներին և աշխատանքին»,- ընդգծել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է նաև, որ ներում ստացած բոլոր քաղաքացիները «ներման խնդրագիր են ներկայացրել, ընդունել են մեղքը, անկեղծորեն զղջացել և խոստացել վարել օրինապաշտ ապրելակերպ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավելի քան 30 բելառուսներ դատարանի առաջ են կանգնում 2020-ի ցույցերի պատճառով. իրավապաշտան խումբ