30 տարի շարունակ Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է փոփոխություններ կատարել երկրի Քրեական օրենսգրքում։
Փոփոխություն թույլ կտա պատժել նրանց, ովքեր բռնության սպառնալիքներ կհնչեցնեն գործող և նախկին նախագահների հասցեին։
Առաջրկվող փոփոխության տեքստն արդեն պաշտոնական կայքէջում հրապարակված է և, ըստ այդմ, հոդվածը նախատեսում է ութ տարվա ազատազրկում։
Ի դեպ, գործող Քրեական օրենսգրքում կան հոդվածներ, որոնք սահմանում են մինչև մի քանի տարվա ազատազրկում՝ պաշտոնյայի հասցեին սպառնալիքների կամ նախագահի հասցեին վիրավորանքի, զրպարտության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսի հետ սահմանին տեխնիկայի կամ անձնակազմի տեղաշարժ չի գրանցվել. Ուկրաինայի սահմանային ծառայություն