Ռայիսիի ուղղաթիռի «ճշգրիտ գտնվելու վայրը» նույնականացվել է․ IRNA

Որոնողափրկարարական աշխատանքներ, Իրան, 19-ը մայիսի, 2024թ.

Իրանի պետական IRNA գործակալությունը, վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին, հայտնում է, որ Իրանի նախագահի ուղղաթիռի «ճշգրիտ վայրը» տեղորոշվել է։

«Վթարի վայրում գտնվող ուղղաթիռից և անձնակազմից մեկի բջջային հեռախոսից ազդանշան է ստացվել»,- զինվորականի հայտարարությունն է մեջբերում լրատվամիջոցը՝ հավելելով, որ ռազմական ուժերը շարժվում են դեպի տեղորոշված տարածք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքից ժամեր անց. ինչ է հայտնի