Լիբանանը Իսրայելին մեղադրում է հրադադարը խախտելու համար

Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրի, արխիվ

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին Իսրայելին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական Բեյրութի, մեկ մարդ է զոհվել, ևս մեկն էլ՝ վնասվածքներ ստացել։

Լիբանանի իշխանությունները պնդում են, որ հրադադարի վեցերորդ օրը Իսրայելի բանակն անօդաչու թռչող սարքով հարվածներ է հասցրել երկրի տարածքին։

«Իսրայելի օկուպացիոն ուժերի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունները հրադադարի համաձայնագրի դրույթների կոպտագույն խախտում են», - հայտարարել է Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև ձեռք բերված համաձայնության բանագնացներից մեկը հանդիսացող Բերրին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հրադադարի հաստատումից երկու օր անց Իսրայելն ու «Հեզբոլա»-ն այն խախտելու մեղադրանքներ են փոխանակումԼիբանանի երկնքում այսօր հրթիռներ չկանԽաղաղ բնակիչները վերադառնում են Լիբանանի հարավային շրջաններԻսրայելն ու «Հեզբոլա»-ն ընդունել են հրադադարի առաջարկը. Բայդեն