Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքում բնակելի շենքի վրա իսրայելական հարվածի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել։
Իսրայելական բանակը պնդում է, որ ավիահարվածի թիրախ է դարձել «Հեզբոլլահ»-ի զինյալների կողմից օգտագործվող զենքի պահեստը:
Լարվածությունը տարածաշրջանում կտրուկ աճել է վերջին շաբաթներին, երբ հրթիռային հարվածի հետևանքով Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում 12 երեխա և դեռահասներ են սպանվել։ Իսրայելը հարվածների համար մեղադրում է «Հեզբոլլահ» -ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն իր զորքերը բերել է մարտական բարձր պատրաստվածության․ The Wall Street Journal