Լիբանանում  ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ

Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբն իր ծառայությունն իրականացնում է մարտական գործողությունների գոտուց դուրս, «Ազատությանը հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունից:

«Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է», - նշված է ՊՆ հաղորդագրությունում:

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ» և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»: Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հետ կապ ունեցող թիրախներին։

Այս ֆոնին շարունակվում են Իսրայելին ուղղված զինադադարի կոչերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանում