Մեծ Բրիտանիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով էքզիթ փոլի տվյալները։
Գործող վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ ընդունում է ընտրություններում Պահպանողական կուսակցության պարտությունը:
Դիմելով աջակիցներին Սունակը հայտարարել է․ - «Բրիտանացիներն այսօր սթափեցնող դատավճիռ են կայացրել, հետևություններ անելու շատ բան կա, ես կրում եմ կորստի պատասխանատվությունը»:
Նախատեսվում է, որ Լեյբորիստները կստանան պատգամավորական 650 մանդատներից ավելի քան 500-ը, ինչը բացարձակ մեծամասնություն է, նրանք էլ կձևավորեն հաջորդ կառավարությունը, Լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերն էլ կփոխարինի Սունակին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։
«Փոփոխությունները սկսվում են հենց այս պահից», - Լոնդոնի կենտրոնում, դիմելով աջակիցներին, հայտարարել է Քիր Սթարմերը՝ շարունակելով․ - «երկիրն արթնանում է հույսի արևի լույսից, որն այժմ փայլում է մի երկրի վրա, որը 14 տարի անց իր ապագան վերադարձնելու հնարավորություն ունի»։
Ռիշի Սունակն էր հանդես եկել Համայնքների պալատը ցրելու առաջարկով, Չարլզ 3-րդ թագավորն էլ համաձայնել էր այդ առաջարկին։ Մայիսի 24-ից բրիտանական խորհրդարանը դադարեցրեց աշխատանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծ Բրիտանիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են