Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց իշխանությունը չարաշահելու հոդվածով․ դատարանն այսօր հրապարակեց վճիռը։
Երանոսյանը, սակայն, ազատվեց պատժի կրումից՝ համաներման ու վաղեմության ժամկետի հիմքով:
Երանոսյանը մեղադրվում էր 2018-ի հեղափոխության օրերին պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, 2018-ի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում, իսկ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում ոստիկանության կողմից հանրահավաքների մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ՝ մասնավորապես լուսաձայնային 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու մասին է։ Երանոսյանը հայտարարել էր, որ չի ընդունում մեղադրանքը։
Դատախազն այսօր տեղեկացրեց, որ վճիռը ստանալուց հետո կհայտնեն` բողոքարկում են, թե ոչ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լևոն Երանոսյանը կասկածվում է հեղափոխության օրերին պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ