Լեհաստանը 260 մլն դոլար է հատկացնում ջրհեղեղներից տուժած շրջաններին

Լեհաստան - Ջրհեղեղներից տուժածներին օգնության բաշխման կետ, Վարշավա, 16-ը սեպտեմբերի, 2024թ.

Լեհաստանի կառավարությունը մեկ միլիարդ զլոտի (260.31 միլիոն դոլար) է հատկացրել երկրի հարավում տեղի ունեցած ջրհեղեղներից տուժածներին օգնելու համար։ Այդ մասին այսօր հայտնել է վարչապետ Դոնալդ Տուսկը։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում փոթորկոտ եղանակներ են, անձրևներ և ջրհեղեղներ, կան զոհեր և անհետ կորածներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ջրհեղեղ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, կան զոհեր ու անհետ կորածներՌումինիայի արևելքում 5 մարդ է մահացել տեղատարափ անձրևների հետևանքով