Այսօր փաստաբանները բողոքի ակցիա են անցկացնում՝ հրաժարվելով պաշտպանություն իրականացնել դատարաններում և այլ կառույցներում։
Ակցիայի պատճառն օրենսդրական փոփոխությունն է, որով նախատեսվում է բարձրացնել փաստաբանների հարկերը։
Այժմ նրանք վճարում են միայն 5 տոկոս շրջանառության հարկ, նախատեսվող փոփոխություններով կվճարեն 18 տոկոս շահութահարկ և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ։
Փաստաբանների պալատը պնդում է, որ նախատեսվող փոփոխություններով հարկեր պետք է վճարեն նաև անվճար խորհրդատվություն տալու դեպքում։ Այս փոփոխություններն, ըստ նրանց, կմեծացնեն փաստաբանական ծառայությունների համար սակագները։