Լավրովը հունիսի 24-ին կմեկնի Բելառուս

Լավրով-Լուկաշենկո հանդիպում Մինսկում, 25-ը նոյեմբերի, 2020թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Բելառուս, տեղեկացրել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Լավրովի այցը համընկնում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձի հետ։

Լավրովը կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչպես նաև բանակցություններ կունենա Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ։

Հանդիպման օրակարգում, ըստ Զախարովայի, դիվանագիտական աջակցության հարցերն են Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև եվրասիական անվտանգության նոր մեխանիզմների ձևավորումը։

Բելառուսը և Ռուսաստանը Միութենական պետություն են կառուցում 1999 թվականից։ Կողմերը բազմիցս նշել են, որ երկու երկրները հատուկ ուշադրություն են դարձնում համատեղ ջանքերով ազգային անվտանգության ապահովմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեմ պատկերացնում՝ ով կարող էր Հայաստանին քարշ տալ Միութենական պետություն. պետքարտուղար Մեզենցև