Ռուսաստանի արտգործնախարարն ուղիղ տեքստով Երևանին մեղադրել է Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ՝ նշելով, թե այն դժվար է հասկանալ:
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը», - ասել է Սերգեյ Լավրովը ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա պնդել է, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքն ամբողջովին պահպանում է իր ակտուալությունը, բայց ոչ մի բառ չի ասել եռակողմ փաստաթղթերի մյուս բոլոր կետերը պահպանելու կամ չպահպանելու մասին։
Ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը Լավրովի տված հարցազրույցի հենց այս հատվածն է ՌԴ ԱԳՆ-ը հրապարակել իր կայքէջում:
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ տարածաշրջանային ապաշրջափակման հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի նախագծից հանվել է: Այդուհանդերձ, Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա բանակցություններից առաջ ռուսական պետական ТАСС լրատվական գործակալությունը հայտնել, որ քննարկման օրակարգում է նաև տարածաշրջանում կապերի ապաշրջափակումը` հիմնված 2020-2022 համաձայնագրերի վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔՊ-ից կարծում են՝ Բաքվում Պուտինի և Ալիևի քննարկման օրակարգում «Զանգեզուրի միջանցքի» հարցն էՄոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը․ ռուսական հարթակը «Բաքվի համար ընդունելի է»