Ուկրաինայի հարցում Արևմուտքի երկրների ընթացիկ դիրքորոշումն է Ռուսաստանի դիրքորոշման անտեսումը և ՌԴ կապիտուլյացիայի ակնկալիքը, սակայն դա չի լինելու, լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ամեն ինչ բաց են թողնում ականջի կողքով և շարունակում մեզ կոչ անել կառուցողական մոտեցում ցուցաբերել: Եվ ըստ էության, նրանց ըմբռնմամբ դա հիմա նշանակում է կապիտուլյացիա: Նման բան չի լինելու, հատուկ ռազմական գործողությունն իր բոլոր նպատակներին հասնելու է, դրանում ոչ մի կասկած չկա», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:
Պաշտոնական Մոսկվան հատուկ ռազմական գործողություն անվանում է 2022 թվականի փետրվարին իր սկսած պատերազմը Ուկրաինայում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պեսկով․ «Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար»Կիևն ու Մոսկվան շոշափում են բանակցությունների հնարավորությունը