Լավրով․ «ATACMS հրթիռների կիրառումը էսկալացիայի մասին ազդակ է»

«Այն, որ ATACMS հրթիռներն այս գիշեր բազմիցս կիրառվել են Բրյանսկի մարզի ուղղությամբ, վկայում է, որ արևմուտքը ցանկանում է սրել իրավիճակը», - Ռիո դե Ժանեյրոյում ընթացող G-20-ի համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այդ հրթիռները բարձր տեխնոլոգիական են և դրանց օգտագործումն առանց ամերիկացիների հնարավոր չէ», - պնդել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրազիլիայում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը, ՌԴ-ն ներկայացել է ԱԳ նախարարի մակարդակով